Իսպանիայում մարտի 13-ին ձերբակալված ահաբեկիչները պլանավորում էին սպանել թագավորական ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
«Իսլամական պետության» հետ համագործակցող ջիհադականների թիրախը Իսպանիայի Ֆիլիպ 4-րդ թագավորն ու նրա դուստրերն էին՝ Լեոնորը եւ Սոֆյան։
Կասկածյալնեը ձերբակալվել էին Բարսելոնում, Ժիրոնում, Սյուդադ Ռեալեում եւ Ավիլայում իրականացված խոշորամասշտաբ հատուկ գործողությունների արդյունքում։ Ոստիկանությունը ընդհանուր առմամբ ձերբակալել էր 8 մարդու, գրում է Gazeta-ն։





























