Հայաստանը 20 մլն եվրո դրամաշնորհ կստանա համայնքային էներգաարդյունավետության ծրագրերի համար։ Այս մասին լրագրողներին մարտի 16-ին հայտարարել է էներգաարդյունավետության եւ էկոլոգիական գործընկերության Արեւելաեվրոպական հիմնադրամի տնօրեն Անդերս Լունդը։ 

 «Վստահ եմ, որ երբ մենք սպառենք այս միջոցները, կարող ենք լրացուցիչ ֆինանսավորում ստանալ»,- հայտարարել է նա։

Յուրաքանչյուր ծրագրի համար հատկացվող գումարի չափը կորոշվի՝ ելնելով նախագծի առանձնահատկություններից, պարզաբանել է Լունդը։

Ինչպես հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ներդնի 1 մլն եվրո, որից 100 հազարը՝ մոտ ապագայում։ Դրանից հետո միայն կսկսվի դրամաշնորհների բաշխումը։

«Նախագծերի ծավալն ու նրանց առաջնայնությունը կորոշի Կառավարությւոնը։ Մենք շեշտը դնելու ենք շրջաններում իրականացվող նախագծերի վրա»,- նշել է նախարարը։