Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ծրագրերի պորտֆելը Հայաստանում հասել է 212 մլն եվրոյի: Այս մասին մարտի 16-ին, լրագրողներին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը:
Բանկը Հայաստանում իր ներկայությունը հատկապես մեծացրել է վերջին 3 տարիներին: «Մենք հսկայական չիրականացած ներուժ ենք տեսնում, որը կարելի է յուրացնել այլ ֆինանսական կազմակերպությունների հետ միասին»,-հայտարարել է EIB-ի փոխնախագահը:
Հայաստանում EIB-ի համար առաջնահերթություններ են հանդիսանում էներգիայի կուտակումն եւ բաշխումը, ինչպես նաեւ էներգոարդյունավետությունը: Եվս մեկ առաջնահերթություն է ենթակառուցվածքային նախագծերը:
«Թվով վերջինը, բայց ոչ նշանակությամբ: Դա աջակցություն է փոքր ու միջին բիզնեսին: Մենք պատրաստ ենք մեծացնել EIB-ի աջակցությունը հատկապես գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում»,-ընդգծել է Մոլտերերը:




























