Աֆղանստանի արեւմուտքում անհայտ զինված անձինք երկրի ազգային բանակի առնվազն 6 զինծառայողի են առեւանգել: Այս մասին հաղորդում է Hama Press գործակալությունը:
Ըստ այդմ, հարձակումը տեղի է ունեցել բանուկ մայրուղու վրա, որը միացնում է Ֆարահ եւ Գերաթ նահանգները: Միջադեպի հանգամանքները եւ պատանգների կոնկրետ թիվը դեռ հայտնի չէ:
Ոչ մի ծայրահեղական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























