Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ)  այսօր`հուլիսի 22-ին տեղի ունեցած նիստում որոշել է հուլիսի 27-ից 7 մարզային հեռուստահեռարձակողներին լիցենզիա տրամադրելու մրցույթ հայտարարել։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց ՀՌԱՀ Հանրային կապերի եւ մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը: «Այսօրվա նիստում եղել է մեկ հարց՝ ՀՀ տարածքներում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների 7 մրցույթ հայտարարարելու մասին»,– ասաց Գազազյանը: 

Նշենք, որ 7 մարզային հեռարձակողների լիցենզիայի տրամադրման մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացվեն հուլիսի 27–ից սկսած 83–րդ օրվանից մինչեւ 93–րդ օրը։ Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 27–ից սկսած 150–րդ օրը, այսինքն՝  դեկտեմբերի 23–ին: