Մարտի 17-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում եւ քննարկում հայկական եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջեւ:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը եւ խորացնել տնտեսական ինտեգրումը:
Եվրանեսթը փորձում է նպաստել Արեւելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի հաստատություն, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի համար:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, գործունեությունը եւ ներկայիս քաղաքական եւ տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:
Այնուհետեւ ներկայացվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում է մարտի 15-ից եւ հանդիպումներ է ունեցել երկրի ազդեցիկ քաղաքական գործիչների հետ:





























