Արմավիրի մարզի Այգեշատում գյուղում նախօրեին հերթական ողբերգական դեպքն է եղել, կախվել է օրեր առաջ ինքնասպանություն գործած 12-ամյա աղջկա հոր հորեղբոր որդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը:

Նա նշեց, որ ինքնասպանություն գործած տղամարդը 47 տարեկան է, եզդի համայնքի ներկայացուցիչ, դեպքը եղել է նրա աներոջ տան նկուղում: Գյուղապետն ասաց, որ դժբախտ ընտանիք է, մահացողի դուստրը մոտ 3-4 տարի առաջ երիտասարդ հասակում, նոր ամուսնացած մահացավ թունավորումից: Նրանից բացի տղամարդը ունի երկու որդի, որոնցից մեկի մոտ առկա է հաշմանդամություն: Գյուղապետը նշեց, որ տղամարդը հազիվ էր ուշքի եկել դստեր մահվանից հետո, զբաղվում էր անասնապահությամբ, երբ նորից դժբախտության մեջ հայտնվեցին: Արամայիս Մխիթարյանը պատմեց, որ դեպքի օրը տղամարդը որդուն ասել է, որ գնա ու պապու տանը մնա, որպեսզի ինքը մենակ մնա, իսկ արդեն առավոտյան նրան փնտրում են ու չեն գտնում, մեկ էլ հայտնաբերում են նկուղում կախված վիճակում: «Նկուղն էլ մի մետր տարածք է, շատ փոքր, ինքը ոնց որ պպզած կախված լինի, ուտելիքներից իմացել են, որ դեպքի նախորդ օրը խմել է, հետո գնացել կախվել: Դեռ ողբերգության մեջ էին էդ երեխայի ինքնասպանությունից հետո, մեկ ուրիշի մեջ եկավ»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն է գործել: Երեխան կախվել է տան խոհանոցում տուկի թելով: