Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 16-ին, ժամը 16.30-ին, Շահումյան գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 52-ամյա Խաչատուր Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Մուրմանսկի մարզի Մոնչեգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառություն/ 4-րդ մասի մեղադրանքով:





























