ՌԴ Պետդուման մարտի 17-ին հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը։ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատգամավորներն արդեն հայտնել են իրենց ցավակցությունը։
«Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորն էին կիսում նրա քաղաքական հայացքները, կարծում եմ, որ մարդկային կլիներ մեկ րոպե հարգել նրա հիշատակը»,- ասել է առաջարկի հեղինակ «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը Դումայի լիագումար նիստի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դրան ի պատասխան՝ Պետդումայի խոսնակը նշել է, որ Պետդումայի բոլոր պատգամավորները ողբերգության օրը հեռագրով ցավակցություն էին հայտնել Նեմցովի սպանության կապակցությամբ։





























