Պակիստանի իշխանությունները «մահապատժի միասնական օր» են կազմապերկել. այսօր՝ մարտի 17-ի առավոտյան սպանության համար մահապատժի դատապարտված 12 բանտարկյալների:
Նշենք, որ դեկտեմբերին Իսլամաբադում հանել են մահապատժի արգելքը, որը մտցվել էր 6 տարի առաջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փեշավարում թալիբները հարձակվել էին դպրոցի վրա, որի ժամանակ զոհվել էր 150 մարդ, հիմնականում՝ երեխաներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս 3 ամսվա ընթացքում երկրում մահապատժի է ենթարկվել 40 մարդ:



























