Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, ով հեկտեմբերի 27-ի գործով եղել է մեղադրյալ եւ կալանավորվել է, որպես բարոյական, հոգեբանական, նյութական փոխհատուցում պահանջում է 10 միլին ԱՄՆ դոլարից քիչ ավել գումար: Այս մասին նա հայտարարել է այսօր` հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ներկայումս քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում:

Ն. Բադալյանը տեղեկացրել է, որ դատարան է դիմել ՀՀ նախագահի, դատախազի, զինդատախազի եւ ոստիկանապետի դեմ ուղղված հայցով: Նրա խոսքով, կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ, դատաբժշկական փորձաքննություններ, որոնք հաստատում են, որ 1999 թ. նոյեմբերից մինչեւ 2000 թ. հունիս ինքը խոշտանգումների է ենթարկվել: Սակայն, ըստ նրա, դատավոր Սարդարյանը գործը հանցագործ եւ անհիմն կերպով կարճել է: Նախկին մեղադրյալը ընդգծել է, որ հիմա ինքը ոչ թե բողոքում է իր հանդեպ խոշտանգումների, այլ երկրում կատարվող անարդարությունների եւ հանցագործությունների դեմ:

Նաիրի Բադալյանը ներկայումս 2-ական հայց ունի վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններում եւ մեկ ընդհանուր հայց առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ պատրաստվում է դիմել միջազգային դատարաններ: