Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ չափահասության տարիքի շեմը պետք է բարձրացնել մինչեւ 21 տարեկան։
«Մենք միշտ կողմ ենք ալկոհոլ գնելու տարիքի շեմը բարձրացնելուն։ 18 տարին շուտ է նաեւ բանակի համար։ Նրանք դեռ շատ երիտասարդ են եւ նոր-նոր հասուն կյանք են մտնում»,- մեջբերում է Ժիրինովսկուն ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ փետրվարին Անտոն Բելյակովը ՌԴ Պետդումայի քննարկմանն է դրել օրինագիծը, որի համաձայն՝ ալկոհոլը թույլատրվում է վաճառել միայն 21 տարին լրացած անձանց։ Փաստաթուղթը պլանավորվում է քննարկել մարտի 17-ի լիագումար նիստում։





























