Իրաքում 1980-ական թթ. ի վեր առաջին անգամ կայացել է Baghdad Fashion Show նորաձեւության ցուցադրությունը, որին ներկա է եղել շուրջ 500 մարդ։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Բաղդադի ամենախոշոր՝ Royal Tulip հյուրանոցում ընթացող միջոցառման ժամանակ ցուցադրվել են 6 իրաքցի դիզայներների հեղինակած կանացի զգեստները։ Ցուցադրության բոլոր 16 մոդելները տեղի բնակիչներ են եղել։
Ցուցադրության մասնակից աղջիկներից մեկը խոստովանել է, որ միայն մորն է պատմել, որ ինքը մոդել է, քանի որ Իրաքում նման կարիերան կարող է վտանգավոր լինել կյանքի համար, գրում է Lenta-ն։
Շոուի կազմակերպիչներից Սինան Քամելը հայտնել է, որ նորաձեւության ցուցադրությունը Իրաքում առկա իրավիճակում կառավարությունն ու ժողովրդին աջակցելու փորձ է։




























