Երեւանը նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում այս տարի թեքահարթակների կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտից:
Երեւանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 250 թեքահարթակ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում ու նաեւ ավարտից հետո բոլոր պատասխանատուները շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ պարբերաբար ստուգայցեր են կազմակերպում՝ թեքահարթակների սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու հարմարավետությունը ստուգելու նպատակով: Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ չափագրումներից եւ փորձարկումից հետո հայտնաբերված թերությունների մասով շինարարական կազմակերպություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել` կարճ ժամկետում դանք վերացնելու եւ անհրաժեշտ շտկումներ կատարելու համար:





























