Այսօր՝ մարտի 17-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է Գավառի բաժնի պետ Սերգեյ Լազյանը: Նրա փոխարեն նշանակվել է Երեւանի ձերբակալված անձանց պահման վայրի պետի տեղակալ Ալեքսանդր Մկրտչյանը: Գավառի բաժնի պետը պաշտոնից ազատվել է թոշակի անցնելու պատճառով:

Իսկ Ձերբակալված անձանց պահման վայրի պետ Սարգիս Ղոնյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնող Սամվել Տոնոյանի ճակատագիրն անհայտ է, նա դեռեւս կադրային ռեզերվում է: