ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Ամբողջ գիշեր տեւած բքի հետեւանքով Վարդենյաց լեռնանցքը դեռեւս դժվարանցանելի է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: