Ճապոնիայում գործող 50 ատոմակայաններից երեք մոտ ժամանակներս դուրս կբերվեն շահագործումից, քանի որ դրանց շահագործման ժամկետն ավարտվել է, հաղորդում է Sputnik-ը: Այնուհետեւ նախատեսվում է անջատել եւս երկու էներգաբլոկներ, հաղորդում է Gazeta-ն:

Նախ կանջատվեն «Ցիգուրա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը, Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվողն «Միհիմա» ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ բլոկները:
Քիչ ավելի ուշ նրանց կհետեւեն նաեւ Սագա պերֆեկտուրայում գտնվողն «Գենկայ» ԱԷԿ-ի էներգաբլոկը եւ «Սիմանե» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը: Այդ ռեակտորները կառուցվել են 1974-75 թվականներին: