Ռուսաստանի Օմսկ քաղաքում անցորդը բռնել է 3-ամյա փոքրիկին, որին պատուհանից դուրս է նետել խորթ հայրը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ենթադրաբար, լինելով թմրանյութերի ազդեցության տակ, 30-ամյա հայրը կնոջ հետ վեճի ժամանակ վերցրել է երեխային ու դուրս նետել երրորդ հարկի պատուհանից: Բարեբախտաբար այդ պահին շենքի կողքով անցնող անցորդը հասցրել է բռնել փոքրիկին:

Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ մանկահասակ երեխայի սպանության փորձի մեղադրանքով: