Բրազիլիայի միանգամից 4 ընդդիմադիր կուսակցություն հայտարարել են գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ Գերագույն դատարան բողոք ներկայացնելու իրենց մտադրության մասին։ Նրանք պահանջում են նախագահի հանդեպ հետաքննություն սկսել Petrobras էներգետիկ ընկերության կոռուպցիոն սկանդալի գործով, գրում է La Segunda-ն։

 Կաշառակերությամբ յուրացրած միջոցները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին եւ բարձաստիճան պաշտոնյաներին կաշառելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրի գլխավոր դատախազը մարտին հայտարարել էր, որ ինքը իրավասու չէ երկրի նախագահի հանդեպ գործ հարուցել, ինչը նշանակում է, որ Petrobras-ի կոռուպցիոն սկանդալում ներքաշված քաղաքական գործիչների մասնակցության վերաբերյալ հետաքննությունը Ռուսեֆին չի վերաբերի։