Մինչեւ շաբաթվա վերջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կընտրեն ղեկավար եւ քարտուղար: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախնական տեղեկություններով՝ նիստը նշանակված է ուրբաթ օրը: Ինչ վերաբերում է իր հնարավոր թեկնածությանը խմբակցության քարտուղարի պաշտոնին, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ քանի տեղի չի ունեցել նիստը, կոռեկտ չէ այդ մասին խոսել: «Մեր խմբակցությունում պատգամավորներ կան, որոնք առաջարկում են իմ թեկնածությունը, բայց թող տեղի ունենա նիստ, կայանա ընտրություն, ըստ այդմ՝ նոր կխոսենք այդ հարցի շուրջ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ լրատվամիջոցները ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում շրջանառում են մի շարք անուններ՝ Վահան Բաբայան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան:





























