Մարտակերտում մարտի 17-ին, տեղի է ունեցել ԼՂՀ պաշտպանության նախարարության ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին եւ առաջիկա անելիքներին:

Խորհրդակցությունը վարել եւ վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: