Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը այսօր՝ մարտի 18-ին, մեկնարկել է «Արարատի ստորոտին» անվանումը կրող մեդիա ֆորումը (ֆոտոռեպորտաժ):

Ողջույնի ելույթներով հանդես են եկել «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:

Մեդիաֆորումին մասնակցում են տարբեր երկրներից, այդ թվում Թուրքիայից, Լիբանանից, Չինաստանից, Գերմանիայից ժամանած բազմաթիվ լրագրողներ:

Ֆորումին հանդես կգան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Տեղի կունենա հանդիպում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am