Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական խաղին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել եւս հինգ ֆուտբոլիստներ` Խորվաթիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին ֆուտբոլիստներ Զվոնիմիր Բոբանը, Դարիո Շիմիչը, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ  Մարիո Ժարդելը, Էդիլսոն Դե Սիլվան եւ Սերժինիոն: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց միջոցառման հովանավոր, գործարար Արթուր Սողոմոնյանը:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ Ջովանի Տրապատոնին, ով հրավիրվածների ցուցակում էր, չի կարողանա գալ: 
Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղը ԽՍՀՄ-ի եւ Աշխարհի հավաքակնների միջեւ տեղի կունենա մարտի 28-ին ժամը, 16:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  նվեր է պատրաստել բոլոր ֆուտբոլասերի համար:  

 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանան Չեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Վերա Մարտիրոսյան Vera&Football