Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել։ այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մեղադրյալ Զաուր Դադաեւի փաստաբանին։

«Գործի շրջանակներում մեծ քանակությամբ փորձաքննություններն են նշանակվել։ Շուրջ 20 դատաբժշկական, կենսաբանական, մոլեկուլյար գենետիկ, քրեական, բալիստիկ եւ այլն»,- հայտարարել է փաստաբանը։

Նա նաեւ պարզաբանել է, որ բոլոր փաստաբաններն ու մեղադրյալները տեղյակ կպահվեն փորձաքննությունների մասին։