2016թ. սկսած «Երեւան ջուր» ՓԲԸ-ն կդադարի քաղաքաբնակներին Արարատյան դաշտավայրից արտեզյան ջուր մատակարարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Մուրադ Սարգսյանը։
Երբ 2006թ. ֆրանսիական Veolia ընկերությունը ընդունեց Երեւանի ջրամատակարարման կոնցեսիան, արտեզյան ջուր էին ստանում քաղաքի հարավային շրջանները՝ Շենգավիթը, Մալաթիա-Սեբաստիան եւ Էրեբունին։
«Նախկինում Արարատի ջրմուղ կայանում աշխատում էր 2.5 հազար կՎտ հզորությամբ 10 պոմպ։ Դրանցից միայն մեկն է մնացել։ Այս տարի այն կգործի վերջին անգամ։ Սեպտեմբերին այն կփակվի երկար ժամանակով, կարելի է ասել ընդմիշտ։ Պոմպը կգործի միայն արտակարգ իրավիճակների դեպքերում։ Էրեբունու շրջանում, որին արտեզյան ջուր է մատակարարվում, մենք փոխել ենք նաեւ ջրամատակարարման սխեման։ Մենք ամբողջովին կանցնենք լեռնային աղբյուրների ջրերին»,- նշել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ այս քաղաքականությունը շահավետ է ոչ միայն սպառողներին, այլեւ ընկերությանը։ Ի տարբերություն ինքնահոսով հոսող լեռնային ջրերի՝ արտեզյան ջրի ինքնարժեքը մեկ խորանարդ մետրի համար արժի 30 դրամ;
«Անցյալ տարիների ընթացքում Արզաքանի աղբյուրների ջուրը հաջողվեց հասցնել մինչեւ Մալաթիա Սեբաստիա, Չարբախ եւ հեռավոր հարավային Արգավանդ եւ Գեղանիստ գյուղեր։ Իսկ Էրեբունու շրջան հաջողվեց Գառնու ջուր մատակարարել։
Արտեզյան ջուրը լեռնային աղբյուրների ջրերին զիջում է միայն համային որակներով, սակայն առողջության այն վնասակար չէ։ Արարատյան դաշտավայրի ստորջրյա ջրերի նվազման պատճառով դրանցում ավելացել է աղի մակարդակը, սակայն ստամոքսի համար այն վտանգավոր չէ։ Սակայն այսուհետ քաղաքաբնակները այդ ջուրը չեն խմի։ Այն կարող է օգտագործվել արդյունաբերական նպատակներով, եթե ասենք աշխատի «Նաիրիտը» կամ Երեւանի ՋԷԿ-ը»,- պարզաբանել է «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչը։
«Երեւան ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական Veolia Generale des Eaux դուստր ձեռնարկություն) 2006-2015թթ. Երեւանում ջրամատակարարում իրականացնող օպերատորն է։





























