Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Սթոքթոն քաղաքում փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է սպանվել: Այս մասին գրում է USA Today-ը:
Բացի այդ, նշվում է, որ եւս 5 մարդ վիրավորվել է: Ոստիկանության տվյալներով, զոհերից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս ոստիկանությունը պարզում է տեղի ունեցած հանգամանքները:



























