Ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկի դիմաց՝ կիսաքանդ շինությունում, զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի՝ 20, 7.62 մմ տրամաչափի՝ 6, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 39 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: