Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Գեղամասար գյուղի բնակիչ Գեւորգ Բ.-ի որսորդական հրացանի պահպանության պայմանները ստուգելու ընթացքում՝ հյուրասենյակում գտնվող երկաթյա պահարանում, որսորդական հրացանի հետ միասին, հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: