Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցից, թմրամիջոց գործածելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Անդրանիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1.3 գ կանեփանման զանգված:
Անդրանիկ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը 2015 թ. մարտի 8-ին քաղել է Սեւան քաղաքի դպրոցներից մեկի դիմաց գտնվող դաշտամիջյան հատվածից՝ ծխելու եղանակով գործածելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























