Օրերս Երեւանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում 35-ամյա Աննա Հ.-ն ոստիկանության ծառայողին մատնացույց է արել 34-ամյա Կառլեն Խ.-ին եւ հայտնել, վերջինս իր պայուսակից գողություն է կատարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կառլեն Խ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:
Պարզվել է, որ նա մարտի սկզբներին Հարավ-Արեւմտյան թաղամասի Ա3 թաղամասում գտնվող մի բնակարանում Աննա Հ.-ի պայուսակից գողացել է 35.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:





























