Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումների համալիրը, որոշվել են պատասխանատուները: Հատուկ ուշադրություն է դարձվել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին այցելելու եւ շնորհավորելու հարցերին, որոնք իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան խմբեր:

Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարեւորել է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը եւ դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ: