Սննդամթերքի արտադրությամբ զբաղվող Kraft Foods ամերիկյան ընկերությունը հայտարարել է 6.5 մլն տուփ մակարոնի հետկանչի մասին այն բանից հետո, երբ սպառողները նրանցում մետաղական տարրեր էին գտել Այս մասին գրում է Gazeta-ն։
Խոսքը ԱՄՆ, Պուերտո Ռիկա. Հարավային Ամերիկայի եւ Կարիբյան ծովի ավազանի երկրներ արտահանված մակարոնեղենի մասին է։
Kraft Foods-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ ընկերությունը ներողություն է խնդրում սպառողներից։ Վաճառքից հանվող ապրանքատեսակների ամբողջական ցուցակը կհրապարակվի ընկերության պաշտոնական էջում։





























