Մարտի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ճանապարհից Շամիրամ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել 27-ամյա Մնացական Սարիբեկյանի «ՎԱԶ-2106» եւ 17-ամյա Վարդան Զ.-ի «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով Մնացական Սարիբեկյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորն ու «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: