Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում Եվրոպական կենտրոնական բանկի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրում են ջրցան մեքենաներով, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ բախումների հետեւանքով, վերջին տվյալներով, վիրավորվել է մեկ ոստիկան:
Բողոքի ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ: Հաղորդագրության համաձայն, ցուցարարներն հրդեհում են կայանված մեքենաները, աղբամաններով ու անվադողերով արգելափակում են փողոցները, հաղորդում է Gazeta-ն:
Ֆրանկֆուրտի ոստիկանության մամուլի քարտուղար Կլաուդիա Ռոգալսկիի խոսքով՝ ցուցարարների տրամադրություններն «ագրեսիվ» են:
Ավելի վաղ նշվել էր, որ մոտ 300-400 ցուցարարներ ճեղքել են Եվրոպական կենտրոնական բանկի շենքը շրջապատած ոստիկանների շղթան:



























