Քենիայի հյուսիս-արեւելքում գտնվող Վաջիր քաղաքի վրա սոմալիական գրոհայինների կատարած հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ։
Զինված մարդիկ երեքշաբթի երեկոյան հարձակվել են Սոմալիի սահմանից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի վրա՝ գործի դնելով պայթուցիկ սարքեր եւ հրկիզելով կրպակները, որտեղ փակված մարդիկ ողջ-ողջ այրվել են կրակի մեջ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը՝ «Ալ Կաիդայի» սոմալիական մասնաճյուղը, գրում է ՏԱՍՍ-ը։





























