Հայաստանի ՏԿԱԻՆ-ը զգուշացնում է, որ մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի  ջերմաստիճանի անկում օդում մինչեւ 0 աստիճան, իսկ հողի մակերեւույթին -1-2 աստիճան:

 Ծիրանի ծաղկման կանխատեսում

2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արեւմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արեւմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում:

Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը եւ սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչեւ 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ին:

Կախված բացասական ջերմաստիճանի տեւողությունից ՝ ուռչած եւ թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1-5.6 աստիճան, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6-2,8 ջերմաստիճան ցրտին:

Հանրապետության տարածքում մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,

Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,

Լոռիում՝  գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,

Տավուշում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝  +6+11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+10,

Արարատում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+12,

Արմավիրում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ -6-9, ցերեկը՝ +3+7,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +4+7: