Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում ձախ ակտիվիստների բողոքի պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չորեքշաբթի ոստիկանությունը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, 350 մարդ տուժել: Իրավապահների հետ բախումները շարունակվում են, ինչի հետեւանքով 88 ոստիկան է տուժել, բացի այդ, արգելափակված է կենտրոնով հասարակական տրանսպորտի երթեւեկությունը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, դատելով համացանցում տարածված լուսանկարներից, երկրի գործարար մայրաքաղաքի վրա այս րոպեներին ծխի սեւ ամպեր են պտտվում. ձախ ծայրահեղականներն անվադողեր, աղբամաններ, ոստիկանական մեքենաներ են այրում:
Լեռնագնացների սարքավորումների օգնությամբ մի քանի մարդ բարձրացել է երկնաքերերից մեկն ու շենքին «Կապիտալիզմը սպանում է» մակագրությամբ պաստառ փակցրել:


























