ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին Playboy ամսագրին տված հարցազրույցի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Բարաք Օբամային՝ նրան անվանելով ԱՙՄՆ պատմության վատագույն նախագահը։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։

ԱՄՆ նախկին փոխնախագահի խոսքով՝ Օբաման եւ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը ընդդիմախոսների հետ վեճերում «ռասայական քարտեզ են խաղարկում»՝ իրենց ընդդիմադիրներին մեղադրելով, որ իրենց քննադատում են մաշկի գույնի պատճառով։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Նրանք քննադատության են արժանանում իրենց արարքների եւ ոչ կոմպետենտ լինելու համար, ռասան այստեղ կապ չունի»,- մեջբերում է Lenta- Չեյնիի  հայտարարությունը։

Չեյնին նաեւ քննադատել է Օբամայի վարչակազմի ռեակցիան Ֆերգյուսոնում տեղի ունեցած դեպքերին, որտեղ ոստիկանը սպանել էր անզեն սեւամորթ դեռահասին։