ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015 թվականի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս   ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլոր կաշառք:

Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությունը շարունակվում է: