Թուրքիան հայտարարել է, որ իրեն հաջողվել է «Գազպրոմի» հետ համաձայնության գալ գազի սակագնի զեղչի հարցում։ Այս մասին Անկարայում կայացած Turoge-2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սակագնի զեղչման փաստաթուղթը դեռեւս չի ստորագրվել, սակայն դրանք տեխնիկական դետալներ են։ Ռուսաստան հետ բանակցություններում առաջ եկած տարաձայնությունների մասին խոսակցությունները անհիմն են»,- ընդգծել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» Թուրքիային մատակարարվող գազի սակագինը պատրաստ է զեղչել 10.25 տոկոսով։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, թե սակագնի իջեցման մասին բանակցությունները փակուղի են մտել։ Երկու ընկերությունները չէին կարողանում որոշել, թե որ բանաձեւի որ բաղադրիչին է վերաբերելու 10.25 տոկոս զեղչը։





























