Ռուսաստանը միշտ եղել է հայերի կողմից եւ միշտ եղել Հայաստանի բարեկամն ու դաշնակիցը թե Առաջին աշխարհամարտից առաջ, թե դրանից հետո։ Այդ մասին «Արարատի ստորատին» միջազգային մեդիաֆորումի շրջանակներում մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության լրագրող Լեոնիդ Մլեչինը։
Նրա խոսքով, համաժողովի արդյունքում ինքը պատմելու է հայ ժողովրդին պատուհասծ աղետի մասին։ «Մեզ՝ ռուսաստանցիներիս համար կարեւոր է գիտակցել, որ դրա համար պատվակ, այլ ոչ պատճառ դարձավ հայերի դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ Առաջին աշխարհամարտի տարիներին։ Մենք հասկանում ենք, որ դրանից հետո սկսվեց այդ սարսափելի սպանդը, որի հետեւանքները զգալի են եւ հարյուր տարի անց»,- ասել է Մլեչինը։





























