Լատվիայի Ներքին գործերի նախարարությունը հանձնարարական է պատրաստում երկրի բնակիչների համար, որը պարունակում է կանոններ եւ ցուցումներ այն մասին, թե ինչպես է պետք վարվել պատերազմի դեպքում։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով  LETA լատվիական գործակալությունը։

Բնակիչներին ցուցումներ են տալիս, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակներում։

«Բնակիչներին խորհուրդ ենք տալիս առաջին հերթին լքել վտանգավոր գոտին։ Եթե դա հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է հավաքել առաջին անհրաժեշտության իրերը՝ գումար, փաստաթղթեր, բանկային քարտ, բջջային հեռախոս, ռադիոընդունիչ, դանակ, տապար, կրակայրիչ, դեղորայք, սննդամթերք եւ այլ անհրաժեշտ իրեր»,- ասված է հանձնարարականում։

Լատվիայի քաղաքացիներին խնդրում են անմիջապես դիմել իրավապահներին, եթե նրանք հանդիպեն կասկածելի արտաքինով մարդկանց։