Փրկարար ծառայությունը մարտի 18-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցից դեպքի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում` դեպի «Դալմա Գարդեն Մոլ», տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 UM 268 պ/հ (վարորդ` Մ. Ղ., ծնվ. 1986թ.) եւ «Նիսան» մակնիշի 50 QA 050 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1982 թ.) ավտոմեքենաները, ինչից «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, առկա է գազի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հրդեհը մարվել է տեղի ուժերով:

«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ա. Մ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտող բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հովացման աշխատանքներ եւ դադարեցրել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: