Մարտի 18-ին, ժամը 10.47-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շախմատի տան» հետեւի այգում, նստարանի տակ, զենք եւ զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կրակող սարք, 5,6 մմ տրամաչափի՝ 1, 5,45 մմ տրամաչափի՝ 150 եւ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 40 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: