Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի որոշմամբ` ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 18-ին խուզարկություն են կատարել Արցախի փողոցի մի շինությունում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 26 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:





























