Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գնել է Բաքվի Եվրոպական խաղերի առաջին տոմսը։ Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Եվրոպական խաղերի կազմակերպիչ հանձնաժողովի ներկայացուցիչ Զահրա Բադալբեյլիի հայտարարությունը։
«Իլհամ Ալիեւը տոմսը գնել է այսօր առավոտյան»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը պլանավորվում է անցկացնել հունիսի 12-28-ը Բաքվում։
Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որոշել է մասնակցել խաղերին, սակայն մասնակցության վերջնական որոշումը պետք է կայացնեն մարզիկներն անձամբ։





























