Ֆուտզալի Ադրբեջանի եւ Բելգիայի հավաքականների խաղի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Qafqazinfo-ն, փլվել է տրիբունան մարզադաշտից բաժանող պատնեշը:
Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել «Սերհեթչի» սպորտային համալիրում, որի հետեւանքով մոտ 20 երկրպագուներ ընկել են դաշտ:
Մի քանի երկրպագուներ տուժել են եւ տեղափոխվել հիվանդանոց:




























