Վենեսուելան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեք օր ժամանակ է տվել Կոլումբիայի դեսպանատան աշխատակիցներին` հավաքվելու եւ իր երկիրը լքելու համար:

Իր այս որոշումը Չավեսը բացատրել է Կոլումբիայի ներկա նախագահ Ալվարո Ուրիբեի կողմից Վենեսուելայի հանդեպ վարվող «ագրեսիվ քաղաքականությամբ», մասնավորապես նրա վերջին հայտարարությունների համար, ըստ որոնց Վենեսուելան ֆինանսավորում է ծայրահեղականներին, որոնք ցանկանում են Կոլումբիայում իշխանափոխություն իրականացնել եւ թաքցնում է գրոհայիններին իր տարածքում: