Լիտվայի խորհրդարանը հինգշաբթի հատուկ շտապ կարգով որոշում է կայացրել վերականգնել բանակի զորակոչը։

Որոշվել է, որ զինծառայողների քանակը այս տարի կկազմի 16 հազար 840-ից մինչեւ 21 հազար 960։ Նախկինում հաստատված թիվը կազմում էր 14 340-ից 18 460։

Նախատեսվում է, որ նախնական զինծառայության զինվորականների առավելագույն թիվը կլինի  տարեկան 3550-ից 5090։

Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլյակասը պարզաբանել է, որ զորակոչի մասնակի վերականգնումը թույլ կտա լրացնել զինվորական մասերը եւ նախապատրաստել պահեստազորը։

Հիշեցնենք, որ Լիտվայի պաշտպանության պետական խորհուրդը առաջարկել էր 5 տարով վերականգնել բանակային զորակոչը։ Տարեկան բանակ կզորակոչվի 19-26 տարեկան 3-3.5 հազար երիտասարդ։

Լիտվան  զորակոչից հրաժարվել էր 2008թ.։