«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մարտի 18-ին, մասնակցել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում «Ժառանգության» անդամները ներկայացրին Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող  խնդիրների վերաբերյալ կուսակցության մոտեցումները: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին: